Digitain  logo

Շինարարական աշխատանքների ղեկավար (աշխղեկ)

Digitain
Full-time
On-site
Aghavnadzor, Vayots' Dzor, Armenia

Նկարագություն



Շինարարության ղեկավարը պատասխանատու է շինհրապարակում իրականացվող աշխատանքների կազմակերպմանհամակարգման և վերահսկման համար՝ ապահովելով, որ աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում և պահանջվող որակի չափանիշներով։ Պաշտոնը ներառում է ենթակապալառուների աշխատանքների վերահսկում, նախագծային և տեխնիկական հարցերի լուծում, ինչպես նաև աշխատանքային անվտանգության և որակի չափանիշների պահպանում։ 

 

Պարտականություններ



  • Կազմակերպել և ղեկավարել շինարարական գործընթացի բոլոր փուլերը՝ նախապատրաստական աշխատանքներից մինչև շահագործման հանձնում
  • Ղեկավարել շինհրապարակում աշխատող անձնակազմը՝ ապահովելով աշխատանքների համապատասխանությունը գծագրերին և տեխնիկական պայմաններին
  • Համագործակցել ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների, խորհրդատուների, տեխնիկական հսկիչների և պատվիրատուի ներկայացուցիչների հետ՝ նախագծային ևտեխնիկական խնդիրների լուծման համար
  • Վերահսկել նյութերի և տեխնիկական լուծումների համապատասխանությունը պահանջներին
  • Կազմակերպել նյութերի և սարքավորումների ընդունումը շինհրապարակում 
  • Վերահսկել ենթակապալառուների աշխատանքների որակը և արդյունավետությունը 
  • Վարել շինարարության վարման մատյան և հաշվետվական այլ փաստաթղթերը՝ ընկերության կողմից սահմանված ձևաչափով
  • Ապահովել անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը շինհրապարակում



Որակավորումներ



  • Բարձրագույն ինժեներական կրթություն։ 
  • Առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ շինարարության ղեկավարման ոլորտում։ 
  • Միջին և խոշոր ծավալի շինարարությունների ղեկավարման փորձ։ 
  • Խորը գիտելիքներ շինարարական տեխնոլոգիաներինորմերի և անվտանգության պահանջների մասին։ 
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Project, AutoCAD և այլն 
Apply now
Share this job