Digitain  logo

Օդափոխության և օդորակման մասնագետ

Digitain
Full-time
On-site
Yerevan, Armenia

Նկարագիր


Digitain ընկերությունը աշխատանքի է հրավիորւմ Օդափոխության և օդորակման մասնագետի, ով հետևելու է օդափոխման և օդորակման համակարգերի աշխատանքներին:



Պարտականություններ

  • Հետևել օդափոխման և օդորակման համակարգերի աշխատանքներին, կատարել անհրաժեշտ կարգավորումներ
  • Իրականացնել օդափոխության և օդորակման համակարգերի շահագործում, մոնտաժ և սպասարկում
  • Ապահովել օդափոխության և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքը
  • Իրականացնել սարքավորումների զննում և դիագնոստիկա
  • Ըստ անհրաժեշտության իրկանացնել սարքերի վերանորոգում
  • Իրականացնել օդի ֆիլտրերի և սարքվորումների պարբերական մաքրման աշխատանքներ
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված և պաշտոնի պարտականություններից բխող այլ գործառույթներ


Պահանջներ



  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում
  • MS Office-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն
  • Մեխանիզմներ վերանորոգելու փորձ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Կարգապահական կանոնները հարգելու հմտություններ, ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Միաժամանակ մի քանի հանձնարարություն համակարգելու ունակություն
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն